National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.10.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակեպության գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակեպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է Ֆրանկոֆոնիայի 31-րդ համաժողովի անցկացումը Հայաստանում, ինչը վկայում է Հայաստանը Ֆրանկոֆոնիային կապող ինստիտուցիոնալ հարաբերությունների կարեւորության մասին:

Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ֆրանկոֆոնիայի կողմից ցուցաբերված լիակատար աջակցությունը, որը հերթական անգամ իր արտացոլումը գտավ Դակարի գագաթնաժողովի ժամանակ ընդունված Ֆրանկոֆոն տարածքում ճգնաժամային իրավիճակների, ճգնաժամից դուրս գալու եւ խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձեւում: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել տիկին Միկաել Ժանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հայտարարությամբ հանդես գալու համար: Խորհրդարանի ղեկավարը հիշեցրել է, որ այս տարվա մարտի 31-ին ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների երեւանյան համաժողովը միաձայն բանաձեւ է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ մասնակցությունը ՖԽՎ-ում: Միկաել Ժանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, մասնավորապես ասել է. «Հայաստանի պատմության այդ էջը ողջ աշխարհի համար է: Մենք պետք է միասին ամեն ինչ անենք, որ մարդիկ հիշեն, ճանաչեն եւ պայքարեն, որ այլեւս նման բան չկրկնվի: Հայաստանը պետք է գիտակցի, որ մենակ չէ. մենք միասին ենք»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am